ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հնարավոր է ընդլայնված կոալիցիա

Հնարավոր է ընդլայնված կոալիցիա
08.04.2014 | 00:35

Մեր տեղեկություններով՝ դեռ բաց է առավել ընդլայնված կոալիցիա, այն է` ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու հարցը: Դաշնակցականները միմյանց հետ օրումեջ «բանակցում» են կոալիցիա մտնելու առնչությամբ, իսկ ԲՀԿ-ի մասով Ռոբերտ Քոչարյանը «դաբրո» չի տվել, չնայած Գագիկ Ծառուկյանը դեմ չէ, որ եթե Հովիկ Աբրահամյանը դառնա վարչապետ, իրենք ոչ միայն խաղաղ աշխատեն, այլև առանց կոալիցիա մտնելու մի երկու նախարարի պորտֆել «վաստակեն»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մեկ տասնյակ նախարարներ հրաժեշտ կտան իրենց պորտֆելներին: Ի դեպ, Արմեն Աշոտյանն էլ, Սեյրան Օհանյանի վարչապետ դառնալու դեպքում, չի բացառվում, որ դառնա փոխվարչապետ, Հովիկ Աբրահամյանի դեպքում` կա՛մ ինքը, կա՛մ Էդուարդ Շարմազանովը փոխարինեն նրան ԱԺ խոսնակի պաշտոնում: Արմեն Աշոտյանի դեպքում կպահանջվի հարյուր օր, որպեսզի գործի նույն սխեման, որով Հ. Աբրահամյանը դարձավ ԱԺ նախագահ: Սակայն, կառավարությանը լուրջ հակակշիռ ստեղծելու համար, չի բացառվում, որ գնան դրան և Աշոտյան-Շարմազանով «դուետը» խաղարկեն խորհրդարանում որպես հակակշիռ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ